Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2024 - 04.03.2024

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծը նպատակ ունի հստակեցնելու, թե ում է վճարվելու Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում նախատեսված միանվագ դրամական օգնությունները, ստեղծել հիմքեր՝ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների բացահայտման համար, հստակեցնել դիմումների ներկայացման պահանջները և Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու համար նախատեսել լիազորող նորմ։ Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին միանվագ օգնության տրամադրման հիմնական դրույթները, իսկ առավել մանրամասն կարգավորումները (դիմումների ներկայացման ժամկետ, դիմումների ներկայացման եղանակ, այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկատվության ստացման կարգը և այլն) կկարգավորվեն Կառավարության որոշմամբ։
0 869

Քննարկվել է 15.08.2019 - 31.08.2019

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը հաստատելու մասին Որոշումն ընդունվելու դեպքում կսահմանվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և (կամ)  մարտական տեխնիկայի կիրառման կարգը, ինչպես նաև կհստակեցվի նշված դեպքերում զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
0 6045